Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տնտեսագիտականի թիմը՝ ֆուտզալի առաջնության հաղթող

Տնտեսագիտականի թիմը՝ ֆուտզալի առաջնության հաղթող
09.11.2014 | 19:23

Ուսանողական մարզական ֆեդերացիայի, ՀՀ ԿԳՆ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արյունքում 2014թ. անցկացվում են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։

Նոյեմբերի 3-8-ը Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանների մարզադահլիճներում կայացավ ֆուտզալի տղաների առաջնությունը։ Մասնակցում էին 12 բուհական թիմեր։ Այս տարի առաջին անգամ խաղերին իր թիմով ներկայացավ նաև Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի թիմը։ Առաջնությունն ընթանում էր խմբային մրցումներում, որից հետո կայացան նաև եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերը։ Մրցանակային տեղերի համար պայքարեցին Ճարտարագիտական համալսարանը, ԵՊՀ-ն, Սլավոնական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)։
Նոյեմբերի 8-ին Հայ-ռուսական համալսարանի մարզադահլիճում եզրափակիչ խաղում ՀՊՏՀ հավաքականը մրցում էր տանտերերի հետ: Բավականին թեժ պայքարում տնտեսագիտականի թիմը հաղթանակ տարավ 2:5 հաշվով և ճանաչվեց առաջնության չեմպիոն: Երկրորդ տեղում էր Սլավոնական համալսարանը, երրորդ հորիզոնականում՝ Ճարտարագիտական համալսարանի թիմը։
Պարգևատրման արարողությանը ներկա էին Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ովքեր էլ մրցանակներ հանձնեցին հաղթողներին։
Նոյեմբերի 11-16-ը ֆուտզալի աղջիկների առաջնությունն է, որով էլ կեզրափակվեն 2014թ. Հայաստանի ուսանողական մարզական խաղերը։
Ուսանողական խաղերին մասնակցում են նաև մեծաթիվ կամավորներ, ովքեր աջակցում են առաջնությունների կազմակերպմանն ու անցկացմանը։
Ուսանողական խաղերի բոլոր հաղթողները տարվա վերջին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան ծաղկաձորյան հանգստի ուղեգրեր։

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ